Search
Close this search box.

Թուրքիայում գնացք է վթարվել. կան մեծ թվով զոհեր

Թուրքիայի Թեքիրդաղի նահանգում ուղևորափոխադրող գնացք է վթարվել, շրջվել են գնացքի վագոններից 5-ը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը, հայտնում է թուրքական haberturk-ը:

Վթարի հետևանքով 24 մարդ մահացել է: Մահացածների մեջ կան նաև երեխաներ: Վթարի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 124  մարդ տեղափոխվել է հիվանդանոց: