Search
Close this search box.

Թշնամու զինծառայողը, եթե դիրքում ոտքի կանգնի, ապա նույն պահին զոհ կդառնա, քանի որ պարկերը մարդու հասակից ցածր են

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ, երբ այցելել էի Նախիջևանին սահմանակից հայկական դիրքեր, որտեղ թշնամու բանակի զինվորները դիրքային փոփոխություններ էին կատարել և հետագայում դրանք ներկայացնում էին իբր տարածքներ գրավելու գործողություն, առաջին բանը, որ նկատեցի՝ այդ նոր դիրքերի տեսքն էր։ Հենց առաջին պահից քննարկեցի դա՝ տեղում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ և եկանք այն եզրակացության, որ այդ դիրքերում զինվորները ծառայություն են իրականացնում՝ պառկած կամ նստած, չունեն ազատ տեղաշարժի հնարավորություն, սնունդ մատակարարվում է մի քանի օրը մեկ, մեր զինված ուժերի թույլտվությամբ։

Ավազե պարկերով հավաքված այս տարածքները իրականում շատ հեռու են դիրք կոչվելուց, սակայն դրանք օգտագործվում են, որպես հերթական քարոզչական միջոց։ Ճիշտ է, արդեն այս պահին դրանց մեծ մասը ավիրված են, սակայն դեռ կան տարածքներ, որտեղ թշնամու զինծառայողները այս պարկերի հետևում գոյատևում են։

Արդեն այսօր աչքովս ընկավ նշված դիրքերից արված լուսանկարը։ Փաստորեն, իրականում մենք ճիշտ էինք հաշվարկներ կատարել ու լուսանկարից պարզ երևում է, որ զինծառայող, եթե դիրքում ոտքի կանգնի, ապա նույն պահին զոհ կդառնա, քանի որ պարկերը մարդու հասակից ցածր են։ Ինչպես ենթադրում էինք նմանատիպ պարկերի հետևում զինվորները իրոք ծառայություն են իրականացնում նստած կամ պառկած անմարդկային պայմաններում։ Ու այս ամենը նրա համար, որպեսզի բավարարեն Ալիևի քարոզչական ծարավը: