Search
Close this search box.

ԻՊ առաջնորդի որդին մահացել է Սիրիայում տեղի ունեցած բախումների ժամանակ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտնել է իր առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի որդու՝ Հուզայֆա ալ Բադրիի՝ Սիրիայում տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվելու մասին,  հաղորդում է BBC-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով ԻՊ-ի պաշտոնաթերթը համարվող Amaq-ին։

Ըստ տարածված տեղեկության՝ ԻՊ առաջնորդի որդին մահացել է Հոմս քաղաքի մոտակայքում։ Չի բացառվում, որ Բադրին մահացել է ռուսական ուժերի դեմ նախաձեռնված գործողության ընթացքում։

BBC-ի թուրքական ծառայությունը նկատում է, որ ԻՊ առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի մահացած լինել-չլինելու կամ չսպանված լինելու դեպքում գտնվելու վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։