Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա. ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը կառավարությունում անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարտի 1-ի գործով հարցաքննությանը նշել է, որ նրան ծանուցում ուղարկվել է և այս պահին Քոչարյանը հարցաքննության է հրավիրվել որպես վկա:

Հարցին, թե հաշվի առնելով այ տեղեկությունը, որ Քոչարյանը երկրում չէ, հնարավո՞ր է նրա նկատմամբ հետախուզում հայտարարվի, ՀՔԾ պետն ընդգծել է, որ չի կարող գաղտնազերծել իրենց գործողությունների հաջորդականությունը.
«Հարցաքննության հրավիրվելու են բոլոր այն անձինք, ովքեր կարող են որևէ տվյալ հայտնել Մարտի 1-ի գործի հետ: Որևէ կաշկանդվածություն՝ կապված անունների, զբաղեցրած պաշտոնների հետ, չկա: Եվ հուսով եմ, դուք արդեն համոզվել եք դրանում»,-նշել է նա: