Search
Close this search box.

«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանը քաղաքային բյուջեից 70.000 դոլար է նախատեսում ծախսել ամ­ռան ամիսներին մի­ջոցառում անցկացնելու նպատակով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը ամ­ռան երեք ամիսներին տոնական մի­ջոցառում անցկացնելու նպատակով քաղաքային բյուջեից նախատեսում է ծախսել 34 մլն դրամ՝ մոտ 70 հազար դոլար: Օրինակ՝ «Երևանյան ամառ 2018 հունիս» մշակութային միջոցառման համար, որն արդեն կայացել է, ծախսել է մոտ 14 մլն դրամ:

Կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրու­թյուն, համերգներ: Իսկ ահա «Երևանյան ամառ 2018 հուլիս» մշակու­թային միջոցառումը նախատեսվում է անցկացնել հուլիսի 9-ին, Կարապի լճում կկազմակերպվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ընտրված ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Այս միջոցառման համար կծախսվի մոտ 4 մլն դրամ: Բացի այս, «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնա­կան փաստաթղթերից տեղեկացավ, որ օգոստոսին կկազմակերպվի երկու միջոցառում՝ մինչև օգոստոսի 13-ը և 31-ին: «Երևանյան ամառ 2018 օգոստոս» մշակութային միջոցառումների շրջանակում, մինչև օգոստոսի 13-ը, Ազատության հրա­պարակում կկազմակերպվի DJ բենդերի մասնակցությամբ 4 ժամ տևողությամբ համերգային ծրագիր, որի համար կծախսվի մոտ 8 մլն դրամ:

Նույնքան կծախսվի նաև օգոստոսի 31-ին Կարապի լճի տարածքում հա­մերգային ծրագրի համար:

Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանում, կարծես թե, չեն ըմբռ­նում երկրում տեղի ունեցած փոփո­խությունները, և շարունակում են շռայլ ծախսերը, այն էլ՝ մեծ գումար­ներ են ծախսում անիմաստ ծրագրե­րի վրա»:

Մանրամասը՝  թերթի այսօրվա համարում: