Search
Close this search box.

Արմավիրի մարզում մայրը ննջասենյակում որդուն գտել է կախված վիճակում

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11:00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Հայկաշեն գյուղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Ա. Ա.-ն է, ով իրենց տան ննջասենյակում առաստաղի մետաղալարից ժապավենով ինքնասպան է եղել: