Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն «Ազատության» եթերում ասաց, որ ունեն տեղեկություններ, ըստ որի՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարականի դիմում է գրել: «Իմ տեղեկություններով՝ դա եղել է 2-3 օր առաջ, գուցե՝ տեսանյութը հրապարակելուց էլ առաջ, որովհետև իրավապահներն արդեն սկսել էին գործեր քննել՝ նրա ձեռնարկությունների հետ առնչվող»,- ասել է նա: Օրերի հարց է, թե դա երբ պաշտոնապես կհրապարակվի:

Հիշեցնենք՝ Տարոն Մարգարյանն արդեն մի քանի օր է՝ աշխատանքի չի ներկայանում: Իսկ ավագանու երեկվա նիստը վարում էր Կամո Արեյանը, ով պատճառաբանել էր, թե Մարգարյանը վատառողջ է: