Search
Close this search box.

Իտալացի դարպասապահը հրաժարվել է խաղալ Ադրբեջանում

Իտալական «Պեսկարա» ֆուտբոլային թիմի դարպասապահ Վինչենցո Ֆյորիլոն մերժել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հրավերքը եւ չի ցանկացել տեղափոխվել Ադրբեջան:

«Ես չորս տարի է կրում եմ «Պեսկարայի» մարզաշապիկը: Այդ ընթացքում եղել են եւ ձախողումներ, եւ սայթաքումներ, սակայն քիչ չեն նաեւ հաղթանակներն ու ուրախալի պահերը: Իմ երազանքն է, որպեսզի թիմի հետ վերադառնամ Ա սերիա: Ես շնոհակալ եմ «Ղարաբաղին» նման առաջարկի համար, սակայն ամեն ինչ չէ, որ որոշում են փողերը», – իր Instagram-ում գրել է իտալացի դարպասապահը:

Նշենք, որ «Ղարաբաղը», որը անցած մրցաշրջանում մասնակցել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլին, մնացել է առաջն հիմնական դարպասապահ Իբրահիմ Շեխիչի, քանի որ նա մրցաշրջանի ավարտից հետո լքել է Ասկարանը ներկայացնող ակումբը: