Search
Close this search box.

Խաչիկ Ասրյանի նորաստեղծ կուսակցությունը գալիս է, որ մոխիր դարձնի կոռուպցիան

«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը  կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարեց «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ստեղծման մասին:

Խաչիկ Ասրյանի փոխանցմամբ՝  կուսակցությունը մասնակցելու է հայրենիքի պաշտպանության և երկրի ներքին կայունությանն ուղղված աշխատանքներին:

Խաչիկ Ասրյանի կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, իր իսկ խոսքով՝ հաղթելու ու կոռուպցիան մոխիր դարձնելու նպատակով:

Կուսակցության համագումարից հետո պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրենք պատրաստ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ, Խ. Ասրյանն նշեց, որ որևէ բան չի բացառվում, համագործակցությունն էլ պետք է գաղափարական լինի. «Այս պահին ոչինչ չենք կարող ասել ոչ միայն՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի հետ համագործակցության, այլև՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության հետ կապված։ Առաջիկայում կորոշենք՝ ում հետ ենք համագործակցելու»:

Հարցին՝ հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ձեր ստացած ձայները փոխանցեք  ՀՀԿ-ին, Խ. Ասրյանը վստահեցրեց, որ  վստահված ձայների պատասխանատուն բացառապես իրենք են լինելու. «Բացառվում է՝ մեզ վստահված քվեները մենք հենց այնպես ինչ-որ մեկին շնորհենք, նվիրենք, և այլն։ Այդ ձայները որոշ տոկոս չեն լինելու, մենք մտնում ենք քաղաքականության մեջ բացառապես հաղթելու համար»։

Հիշեցնենք, որ Խաչիկ Ասրյանը երկար տարիներ եղել է Ստորտի երիտասարդության հարցերի փոխնախարարը, ՀՀԿ անդամ էր, սակայն իշխանափոխությունից հետո հրաժարական տվեց պաշտոնից և հեռացավ ՀՀԿ-ից: