Search
Close this search box.

ՖՈՏՈ. Քորթնի Քարդաշյանին «բռնացրել են» սիրեկանի հետ

Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղ Քարդաշյան քույրերից ավագին՝ Քորթնիին տեսել են Իտալիայի Կապրի կղզում իր սիրեկանի՝ Յունես Բենջիմի հետ։

39-ամյա Քորթնիին ու նրա 25-ամյա բոյֆրենդին՝ մոդել Յունեսին, տեսել են ծովային զբոսանքի ժամանակ։

Զույգը սկսել է պաշտոնապես հանդիպել երկու տարի առաջ։ Յունեսին ու Քորթնիին միասին էին տեսել Կաննի կինոփառատոնի ժամանակ։ Քորթնին արդեն այդ ժամանակ բաժանվել էր իր երեխաների հորից՝ Սքոթ Դիսիքից։