Search
Close this search box.

Թուրքիայում 2 մլն մարդ է հանրահավաքի դուրս եկել

Թուրքիայի Իզմիր քաղաքում հարյուր հազարավոր մարդիկ են մասնակցել հաջակցություն ընդդիմադիր քաղաքական գործիչ Մուհարեմ Ինջեին հանրահավաքին (Ժողովրդահանրապետական կուսակցություն)։

ԶԼՄ-ների տվյալներով՝ հանրահավաքին ավելի քան 2 մլն մարդ է մասնակցել։

Իսկ լրագրող Աբաս Ջումը գրում է, որ հանրահավաքին 2․5 մլն մարդ է մասնակցել։ Twitter-ում լրագրողի հրապարակած լուսանկարից պարզ է դառնում, որ առափնյա հատվածը լի էր ցուցարարներով։

Իրավապահ մարմինները միջոցառման ծավալների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն գալիս։

Ինջեն հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդն է։