Search
Close this search box.

ՀՀ ՊՆ նախարարն այցելել է առաջնագիծ և պարգևատրել լավագույն դիրքապահներին

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյաննֆեյսբուքյան իր էջում գրել է.

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հյուսիս-արեւելյան սահմանագոտի: Մարտական դիրքերում նախարարը հանդիպել է զորամիավորման հրամանատարության հետ, ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության առանձնահատկություններին, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ։ Նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպման ավարտին պարգևատրել է լավագույն դիրքապահ զինծառայողներին: