Search
Close this search box.

Դպրոցներում կփակվեն գործող «Պատանի երկրապահ» ակումբները. կտնտեսվի տասնյակ միլիոններ

Կրթության և գիտության նախարարությունը պատրաստվում է փակել 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում նշել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Ըստ նախարարի՝ ամեն տարի կառավարության պահուստային միջոցներից երկրապահների ակումբների ու ճամբարների համար 130 մլն դրամ է հատկացվել:

Դպրոցներում ԵԿՄ ակումբները գործում են 2014 թվականին այդ կառույցի և նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա: