Search
Close this search box.

Թուրքիայում ձերբակալվում են քրդերի թեմայով սոցցանցերում գրառում կատարողներին

Թուրք իրավապահները ձերբակալել են 11 քաղաքացու, որոնք մեղադրվում են սոցիալական ցանցերում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և նրա թևերից մեկը համարվող «Քրդական համայնքների միության» (KCK-ՔՀՄ) օգտին քարոզչություն անելու համար, հայտնում է ermenihaber.am-ը:

Քաղաքացիների այդ գործողությունը դիտվել է որպես տեռորիզմի պրոպագանդա, քանի որ «ՔԲԿ»-ը և «ՔՀՄ»-ը Անկարայի կողմից համարվում են ահաբեկչական ուժեր:

Անկարայի նահանգապետարանի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ձերբակալման օպերացիան իրականացվել է ժանդարմերիայի կողմից և հանրապետական դատախազության համակարգմամբ:

Ձերբակալվածների տներում և աշխատանքի վայրերում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել է զենք-զինամթերք: