Search
Close this search box.

Այս պահին նման բան չկա. Արթուր Գևորգյանը՝ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը չի հաստատում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին տեղեկատվությունը: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Այս պահին նման բան չկա»,- ասաց նա:

Որոշ լրատվամիջոցներ հունիսի 22-ին տեղեկություններ են տարածել այն մասին, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատրաստվում է հրաժարական տալ: