Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան

«Պատվի խնդիր է, հիմա իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում, բայց ես հավատում եմ իմ երկրին, արդարադատությանն ու իմ ընկերներին», այս մասին դատարանում ասել է կալանավորված գեներալ, Արցախի հերոս, Մանվել Գրիգորյանը:

«Ես տասնյակ հազարավոր մարդկանց հրամանատար եմ եղել, տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ էսօր ով ինչքան է մտածում իմ մասին, բայց կարևորը ես ինձ ճիշտ պահեմ, իրավունք էլ չունեմ երկրից խռովելու: Եթե ինչ-որ բան  ճիշտ չգնա, ժամանակը բոլորի դատավորն է, կիմանանք՝ ով էր, ոչ էլ ուզում եմ՝ պատմությունը կրկնվի, որևէ մեկը որևէ մեկի համար պատասխանտվություն կրի: Մի տարի 10 տարի հետո անկախ նրանից՝ ես կամ, թե չկամ, մեկը էտ խոսացվելու է»,- նշել է Մանվել Գրիգորյանը: