Search
Close this search box.

«Այո՛, Գևորգ Կոստանյան, նայիր Մանվելին և խղճա քեզ… նախկին զինդատախազ…». Արմեն Դանիելյան

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Եվ ուրեմն մի ընկճվիր ու ավանակի նման մի համառիր գևորգ կոստանյան

Հասարակությունը դեռ չի մոռացել գևորգ կոստանյանի մտքի փայլատակումները, երբ փորձում էր մի ամբողջ ժողովրդի հիմարացնել իր անկապ ու անուղեղ բառախաղերով., մասնավորապես, չի հավակնում, բայց կարող է, մարդասպան չէ, ուղղակի ինքնապաշտպանվել է և այլն:

Հարգելի լրագրողին գցել է շփոթմունքի մեջ (Քր. օրի. 344 հոդվածի մեջբերումով գևորգը կոստանյան անորակ տիպաժը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ինքն իրավագիտությունից կլիոմետրերով հեռուկանգնած մեկն է), թե Արմեն Դանիելյանը զրպարտում է իրեն… Այսինքն դիմում գրողն ասում է՝ ես գրել եմ, բայց չեմ ներկայացրել՝ մեծն իրավագետ գևորգ կոստանյանը զրպարտվում է…
Մոլորակ կանգ առ, իջնող կա…

Ես ուրիշ շատ հետաքրքիր բաներ էլ եմ ասել, ընկերներիդ մոտ, որ չի հրապարկվել… Ես ազատորեն իմ կարծիքը ներկայացնում եմ բոլորին՝ առանց տողատակերի…

Երևի տեղյակ չէ, թող իրազեկ լինի, որ Արմեն Դանիելյանն այդ հրապարակումներից հետո ՀՀ նախագահի աշխատակազմ ներկայացրել է դիմում այն մասին, որ ինքն աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացրել… բայց քանի որ գևորգ կոստանյանն այն ժամանակ ուներ ՛՛անձեռնամխելի՛՛ պաշտոնյայի կարգավիճակ այդ դիմումին ընթացք և պատասխան չի տրվել…

Սա է ողջ ճշմարտությունը գևորգ կոստանյան…

Իսկ ինձ գլխավոր դատախազի տեղակալ նշանակել է նրա սիրելի նախագահը, ոչ թե այն բանի համար, որ ես մեծահարուստի տղա եմ, կամ իմ հայրը դատավոր է կամ սրա-նրա ընկերն եմ, այլև հաշվի է առնվել բացառապես իմ մասնագիտական կենսափորձն ու անձնական հատկանիշները: Եվ իմ դիմումը պետք է ուղղված լիներ հենց իրեն…

Այո՛, ես սովորական ընտանիքից սերված մարդ եմ՝ ով խորն հարգանք և մեծ սեր ունի իր Ծնողների նկատմամբ… (ասեք, թող այս տողերը լավ կարդա):

Այո՛, ես պաշտոնյա եմ եղել, որի գործունեության արդյունքում ոչ մի քաղաքացի չի տուժել…

Եվ այսպիսով.

Այո՛, գևորգ կոստանյան, դու ևս մեկ անգամ քո բառախաղերով ցույց ես տալիս, որ այլևս կործանված մեծամիտ ես և ոչ մի պարագայում չես կարող ինտեգրվել նոր իրողություններին… Նոր Հայաստանում դու այլևս անելիք չունես…

Այո՛, գևորգ կոստանյան, դու և քո նմաններն այլևս պահանջված չեք և արհամարված եք ժողովրդի կողմից…

Այո՛, գևորգ կոստանյան, նայիր մանվելին և խղճա քեզ… նախկին զինդատախազ…

Այո՛, գևորգ կոստանյան, բացառիկ երջանիկ են այն մարդիկ՝ ովքեր ծանոթ չեն քո տեսակին և կերպարին…

Այո՛, գևորգ կոստանյան, խորհրդարանը պետք է լուծարվի, որ քո տեսակը վերանա էկրաններից, որ մարդիկ ապրեն Ազատ ու Երջանիկ Հայաստանում…

Եվ վերջապես դու պետք է հասկանայիր, որ դատախազությունը քո հոր դյուքանը չէ, որ ավիրեցիր…

Այո՛, գևորգ կոստանյան, կգտնվեին մարդիկ՝ ովքեր քեզ ցույց կտային ճշմարտության ճանապարհը… եվ ես դրանցից մենկն եմ…

Եվ վերջապես, հաշվի առնելով, որ ընտանիք ունես՝ հարկ չեմ համարում հրապարակել սոցցանցերի օգտատերերի կողմից ինձ հասցեագրված նամակները… երբեք չխոսես արժանապատվությունից և բարոյականությունից, երբեք… չփչացնես այդ բառերի իրական արժեքը…

Եվ ուրեմն մի ընկճվիր և ավանակի նման մի համառիր…
Կյանքը բումարանգ է…
Այսպես էլ է լինում…

Պարզապես հիշիր Գորբաչովին ուղղված Իգիթյանի խոսքը և հետևություններ արա, եթե կարող ես…