Search
Close this search box.

Առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։

«Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ Վահան Կոստանյանն այդ պաշտոնին նշանակվել էր մայիսի 21-ին։ Վահան Կոստանյանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից է եւ ակտիվ մասնակցել է ակադեմիական տարկետման պահպանմանն ուղղված ակցիաներին: