Search
Close this search box.

Իրանցի կանանց 40 տարվա ընթացքում առաջին անգամ թույլ են տվել ֆուտբոլ դիտել տղամարդկանց հետ

Իրանի բնակչուհիներին 1979 թվականից ի վեր առաջին անգամ տղամարդկանց հետ հավասար թույլատրել են մուտ գործել մարզահրապարակ, որպեսզի նրանք կարողանան դիտել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությանն ազգային հավաքականի մասնակցությամբ մրցախաղերի հեռարձակումը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Al-Ahram-ը: Ֆուտբոլասերներն Իսպանիայի հավաքականի հետ խաղը դիտել են Թեհրանի «Ազադի» խոշորագույն մարզադաշտում, որտեղ վիթխարի մոնիթոր Է տեղադրված:

Մարզադաշտ մուտքի տոմսերն արժեին 2 եվրո, դրանք գնել Է 10 հազար մարդ: Մարոկոյի հետ նախորդ մրցախաղի բաց հեռարձակմանը, որը տեղի Է ունեցել հունիսի 15-ին, իրանցի կանանց թույլ չԷին տվել ներկա լինել: Ազգային թիմի հաղթանակից հետո ֆուտբոլասերները դուրս Էին եկել փողոցներ տոնելու, ինչն Էլ, հավանաբար քաղաքի վարչակազմին դրդել Է կանանց թույլ տալ հաջորդ խաղը դիտել մարզադաշտում: