Search
Close this search box.

Եթե կորցնեք Ղարաբաղը, իմացեք, որ ազերները ձեզ կմորթեն. Լապշինի գրառումը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով օրեր առաջ ազատվել է Բաքվի բանտից, ՖԲ իր  էջում գրառում է թողել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը լքել է Ադրբեջանը, մեկնելով Իսրայել:

Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:

«Ամաչում եմ խոստովանել, որ ադրբեջանական բանտում հայտնվելուց առաջ, ես հավատում էի, թե ղարաբաղյան կոնֆլիկտը, որը շատ վիճելի հարց է, կլուծվի Ադրբեջանի ազգային սահմանները հարգելու միջոցով: Ինչ հիմարն էի ես: Ադրբեջանը դեռ 1988թ-ին է ահաբեկչություն իրականացրել հայերի նկատմամբ` Բաքվում, Սումգայիթում և Ղարաբաղում:

Իմ մեղադրական եզրակացության մեջ, որը ստորագրել էր Ադրբեջանի դլխավոր դատախազը, բառացիորեն գրված էր հետևյալը.

«Մեղադրյալ Լապշինը օկուպացված Ղարաբաղի շրջանը անվանել է «Արցախ»: Առավոտից երեկո հանդուժողականության մասին խոսող Ադրբեջանը Ղարաբաղի հայկական անվանման` «Արցախ»-ի կիրառումը համարում է անօրինական: Այսինքն` հայոց լեզուն օրենքից դուրս է: Ստացվում է, որ հայերը չպետք է խոսեն հայոց լեզվով, չպետք է ունեն իրենց կրոնը, քանի որ, ըստ հետախույզ Թալիբովի` «Հայերի ցեղասպանությունը` մտացածին է, եթե թուրքերը նրանց մորթեին, մենք ավելի քիչ խնդիրներ կունենայինք»:

Գեբելսը նյարդային ծխում է…

Հայեր, դուք դիմանում եք: Այդ մարդիկ ձեզ ցանկանում են մեռած տեսնել և վերջակետ: Եվ եթե դուք բանակցությունների արդյունքում կամ Հայաստանի դիրքերի թուլացման արդյունքում կորցնեք Ղարաբաղը, իմացեք, որ նրանք կգան և ձեզ կմորթեն այնպես, ինչպես վարվել են թուրքերը 100 տարի առաջ: Նրանց գազանացումը անցել է բոլոր սահմանները»:

Լապշինն իր գրառումն ավարտել է հեշթեգով` «Ազերոմարազմ»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահից ներում ստանալուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինն անմիջապես նամակ է գրել Իլհամ Ալիևին. «Այժմ ես ստացել եմ անվիճելի ապացույցներ` Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի հողը: Հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»,- նշված է եղել նամակում:

Հայաստանի քաղաքական շրջանակները հայտարարեցին, որ նամակը գրվել է Ադրբեջանի իշխանությունների ճնշման ներքո: Լապշինի այսօրվա գրառումը գալիս է ապացուցելու, որ այդ վարկածը ճիշտ էր: