Search
Close this search box.

Ինչպե՞ս է Մանվել Գրիգորյանն Արամ Ասատրյանից «խլել» մեքենան

Մանվել Գրիգորյանի առանձնատանը ԱԱԾ-ի խուզարկություններից հետո, համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցից մեկում` երգիչ Արամ Ասատրյանը, կանգնած է այն նույն ավտոմեքենայի առջև,  որը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի ավտոտնակում:

Թեմայի վերաբերյալ Աշոտ Խանոյանը հանդես է եկել հետևյալ գրությամբ. «Հարգելի Հայեր ջան, ես փոքր էի, հիշում եմ այդ մեքենայի պատմությունը։ Երբ Արամ Ասատրյանը նոր էր բերել այդ մեքենան, դա միակն էր ՀՀ-ում։ Մանվել Գրիգորյանը խնջույքի էր հրավիրել Արամ Ասատրյանին, երգիչն ուշացումով է ժամանել, Մանվելը գոռացել է. «Ժողովուրդ, տեսե՛ք Արամն ավտոմեքենա է նվեր բերել իմ տղային, մարդ տենց ընկեր կունենա»,  երբ տեսել է Արամ Ասատրյանին՝ մեքենայի բանալին ձեռքում «ֆռացնելուց» և խլել է բանալիները»,- գրել  է Աշոտ Խանոյանը:

Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրեր՝ երգիչ Արամ Ասատրյանը, Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու երկար տարիներ ապրում էր ԱՄՆ-ում: