Search
Close this search box.

Սեյրան Օհանյանը սլաքն ուղղում է Արցախի ղեկավարության կողմը

Բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացվել․ դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից։

Իսկ ինչ վերաբերում է զորամասային օղակում մատակարարումներին, որոնք իրականացվում են հենց զորամասի ստորաբաժանումների միջև, և այդ ստորաբաժանումները տեղաբաշխված են տարբեր ուղղություններով, տարբեր տեղանքներում, թե ինչպես է դա իրականացվել, իրավապահ մարմինները պետք է պարզեն։

Այսինքն, պաշտպանության նախարարության ղեկավարությունը գնումների գործընթացում և նաև թիկունքային ապահովման գործընթացում գնումները իրականացնելու, գնումների ընթացքում որակը, քանակը, ճիշտ ժամանակին մատակարարումն իրականացնելու համար է պատասխանատու, իսկ տեղում արդեն պատասխանատու են իհարկե համապատասխան կառույցները, որոնք ներքևում են՝ զորամասային օղակում։