Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը արժանացավ պատվո ոսկե մեդալի

2018թ-ի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության հիմնադիր նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանին և կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Հեղինե Գևորգյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և վարչապետի մամլո քարտուղար Արման Եղոյանը: Զրույցի ընթացքում Հեճինյանն իր խոսքում նշեց, որ պարոն վարչապետը վայելում է համայն հայության սերն ու վստահությունը, և պատմության մեջ սա բացառիկ երևույթ է, երբ հրապարակում ժողովուրդն է ընտրում իր վարչապետին: Հանդիպման վերջում Հեճինյանը հանդես եկավ ելույթով. «2014 թ-ին համահայկական 5-րդ համաժողովի շրջանակներում ինձ առիթ ընծայվեց ծանոթանալ այնժամ ազգայի ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Բոստոնից հետևելով Հայաստանի քաղաքական կյանքին և ծանոթ լինելով նրա գործունեությանը՝ ծանոթանալուց և այցեքարտեր փոխանակելուց հետո նրան հարցրի՝ պարոն Փաշինյան Ձեզ այդքան դուխ որտեղից՞: Իմ հարցի պատասխանը ստացա 4 տարի անց: Պարզվեց, որ պատմությունն է ծնում հեղափոխությունը, ժողովուրդն է իրականացնում, իսկ առաջնորդը նշանակվում է ի վերուստ: Նրա դուխը պայմանավորված է ժողովրդի սիրով, համերաշխությամբ, փոխադարձ վստահությամբ և միասնականությամբ, որտեղ չկա ամերիկահայ, չկա պարսկահայ, կամ սիրիահայ, այլ կա մեկ միասնական հայ ժողովուրդ, որոնք մեկ մարդու նման կատարում են իրեց առաջնորդի հրահանգները՝ որդեգրելով ձեռքերը վեր, խաղաղ, առանց բռնության պայքարի ձևը: «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը հիմնված է 2003 թ-ին, Բոստոնում, որը կրթական, մարդասիրական, անշահույթ կազմակերպություն է, չունի ոչ մի կուսակցական կամ կրոնական ուղղվածություն, որն օգտագործում է արվեստի համընդհանուր լեզուն մարդկանց բարօրության, հակամարտությունների խաղաղ լուծման, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արտերկրում Հայաստանի հեղինակության բարձրացման համար: «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը ձոնված է աշխարհում խաղաղության պահապաններին, խաղաղություն իրականացնողներին և բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը վտանգում են մարդկանց բարօրության համար www.peaceofart.org: Ուստի, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը պարգևատրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության պատվո ոսկե մեդալով խաղաղ թավշյա հեղափոխության համար: Ստորագրված մայիսի 8-ին, 2018 թվ»: