Search
Close this search box.

ՀՀԿ-ն մանվելիզմի արանքում

Լրագորղ Գայանե Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀԿ-ականներին թվում է՝ Մանվելի վրա քար նետելով մաքրվելու են: Էնպիսի դեմքի արտահայտությամբ են լսում դատախազին, ոնց որ մանվելը ՀՀԿ-ի ողնաշարը չէր, ՀՀԿ-ի քաղաքական հենարանն ու քվե գողացողը չէր: Ոնց որ մանվելիզմը ՀՀԿ-ի իշխանության տրամաբանությունից դուրս էր: Ոնց որ Մանվելի գողությունը ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ չի եղել: Ձեր դեմքի արտահայտությունը
ծիծաղելի է: Դուք մանվելիզմի խրախուսողներն եք եղել եւ դրա վառ վկայությունը մայիսի 1-ի ձեր խայտառակ ելույթներն էր ընդդեմ ժողովրդի: Չմոռանանք՝ մայիսի 1-ին ՀՀԿ-ն քվեարկեց հանուն մանվելիզմի: Եթե ամեն ինչ ավարտվեր ՀՀԿ-ի քվեարկության օգտին, Մանվելը ՀՀԿ-ի անվիճելի հեղինակությունն ու հերոսը կլիներ այսօր: