Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցին. Վահրամ Բաղդասարյան

Չպետք է խոչընդոտենք նախաքննությանը՝ նկատի ունենալով նաև անմեղության կանխավարկածը, բայց մենք պետք է հետևողական լինենք. եթե հաստատվեն կասկածները, ապա օրենքի ամբողջ խստությամբ պատժենք, նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ փակ նիստի ավարտից հետո՝ անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին մանդատից զրկելու հարցին։

«Մենք համաձայնություն ենք տալիս, հայտարարում ենք, որ ՀՀԿ-ն չպետք է խոչընդոտի նախաքննությանը, պետք է համաձայնության տա նաև քրեական գործի համար»,- նշեց նա՝ ընդգծելով, որ անթույլատրելի է, անկախ նրանից, թե ով է այդ անձն ու ինչ վաստակ ունի, միևնույն է, եթե կատարվել են նման գործողություններ, ապա խստորեն պետք է պատժվի: