Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Լեւոն Սարգսյանը զրկվեցին «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից

Գյումրու ավագանին որոշում է ընդունել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին, հայտնում է galatv.am-ն։

Նախագծերը Գյումրու ավագանու օրակարգ ներկայացրել էր ԳԱԼԱ խմբակցությունը:

Խմբակցությունը չորս նախագիծ էր բերել, որոնցից միայն մեկը մերժվեց: Խոսքը ԱԱԾ նախկին տնօրեն Գ. Հակոբյանին գյումրեցու պատվավոր կոչումից զրկելու մասին նախագիծն էր: Իսկ մյուս երեքն ընդունվեց:
«Բալասանյան դաշինքը» այս անգամ միաձայն չի քվեարկել:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մինչև քվեարկությունների սկիզբը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու Գ. Հակոբյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու նախագծին՝ պատճառաբանությամբ, որ վերջինս մահացած է: Մյուս երեքի դեպքում Բալասանյանը հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը և չմասնակցեց: