Search
Close this search box.

«Ապակյա տնակում» ապրողները քար են նետում ուրիշների վրա. Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանում տիրող բարոյահոգեբանական ծանր մթնոլորտի և համալսարանից հեռացված դասախոսների խնդիրը քննարկելու նպատակով հունիսի 13-ին Շիրակի պետական համալսարան էր ժամանել ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարն առանձին-առանձին հանդիպեց, այսպես ասած, «հակամարտող» տարբեր կողմերի` և´ պրոֆեսորադասախոսական կազմի, և´ ուսանողների ու աշխատանքից ապօրինաբար ազատված դասախոսների հետ: Նախարարը կոչ արեց իր ներկայությամբ համատեղ քննարկել խնդիրները և լուծումներ գտնել: Նախկին ռեկտորի ֆան-ակումբը հրաժարվեց դեմ առ դեմ հանդիպել ազատված դասախոսների և բուհի ապագայով իրապես մտահոգ այլ դասախոսների հետ` իրենց մերժումով բացահայտ ցույց տալով, որ երբևէ պատրաստ չեն եղել կառուցողական երկխոսությունների և մշտապես կարևորել են անձնական շահը: Ազատված դասախոսների և բուհի ապագայով իրապես մտահոգ այլ դասախոսների հետ հանդիպմանը, բարեբախտաբար, ներկա գտնվեց ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանը: Իսկ ովքե՞ր են նախկին ռեկտորի ֆան-ակումբը ներկայացնողները, ովքե՞ր պետք է որոշեն՝ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը աշխատե՞ն բուհում, թե՞ ոչ։ Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը միասնական է, բացառությամբ նախկին ռեկտորի ֆան-ակումբի մի քանի հոգու։Ի դեպ,նախարարի հետ հանդիպման եկածներից շատերին չեն տեղեկացրել, որ այնտեղ տարրական հակաքարոզ է լինելու…Ասել են, որ ընդամենն այդ ժամին գան ԿԳ նախարարի հետ հանդիպման…
Իսկ ովքե՞ր են նրանք, ինչպիսի՞ գործունեություն և կենսագրություն ունեն։ Նրանք անձինք են, որոնց գլխավոր առաքելությունը, անկախ ռեկտորի անուն-ազգանունից, նրա թևի տակ մտնել և խոնարհաբար ծառայություններ մատուցելն է եղել՝ դուրս գալով նեղ անձնական շահերից։ Անահիտ Հովհաննիսյանը 2003 թվականից մինչև այսօր (15 տարի) «Անգլերեն լեզու և գրականություն» ամբիոնի վարիչն է։ Վստահ կարող եմ ասել՝ երբեք բուհի որևէ ամբիոնում նման վատ բարոյահոգեբանական վիճակ չի տիրել, որքան այս ամբիոնում նրա ղեկավարման օրոք։ Համալսարանի ղեկավարությունը պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի կողմից երբևէ այդքան բողոքներ չի ստացել, որքան Սահակ Մինասյանի «ուղեղ» (ինքն է իրեն անվանում) «պրոֆեսոր»-ից։ Անձը, լինելով գիտությունների դոկտոր, պրոֆեսոր մինչև այսօր ղեկավարել է մոտ 6 ասպիրանտի ատենախոսություններ, որոնցից որևէ մեկը չի պաշտպանել, այլ մեկ-երկու տարուց հեռացել է համակարգից. Այս մասին զեկուցվել է անգամ գիտական խորհրդում։ Անգլերեն լեզու մասնագիտությամբ բակալավրի շրջանավարտները գերադասել են փոխել մասնագիտությունը կամ տեղափոխվել այլ բուհ` նույն մասնագիտությամբ սովորելու, ամբիոնի երիտասարդ և լուրջ մասնագետները տեղափոխվում են մայրաքաղաք կամ այլ բուհեր աշխատելու՝ դժգոհելով «պրոֆեսոր»-ի ինքնագործունեությունից։ Երբևիցե աչքի չի ընկել, անգամ ամբիոնի մակարդակով, գիտական հոդվածներ տպագրելու տեսակետից, սակայն բարձրաձայն բղավում է իր գիտական կոչում, աստիճանը, որի թիկունքում թաքնվելով` միշտ հյուսել է իր կոռուպցիոն սխեմաները։ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի համար ստեղծված էթիկայի հանձնաժողովի ամենաակտիվ անդամներից մեկն է, որը ոչ մի ջանք չխնայեց վատաբանելու նրանց` իր պաշտելի նախկին ռեկտորի հանցագործությունները բարձրաձայնելու և մեկնաբանելու համար։ Անձը, որը անգամ մեկ ամբիոն չի կարողացել ղեկավարել, որին իր պաշտելի նախկին ռեկտորը անվանում էր «12- բալանի գիժ», փորձում է իրեն համալսարանում միավոր համարել և որոշել ոլորտում հայտնի մասնագետների մուտքը բուհ։
Արմենուհի Սարգսյանը, ով 2012 թվականից մինչև 2015 թվականը զբաղեցրել է «Հետբուհական և լրացուցիչ կրթության բաժնի» վարիչի պաշտոնը և աշխատանքից դուրս է եկել այն բանից հետո, երբ գիտական խորհուրդը բացասական է գնահատել կատարած աշխատանքը՝ հաշվետվությունն ընդունելով ի գիտություն և տալով 3 ամիս ժամանակ առաջացած լուրջ թերությունները վերացնելու համար։ Լինելով ՀՀԿ անդամ, մոտ երկու ամիս, նախկին ռեկտորի սենյակում նստած ստեղծում էր Արման Սահակյանին կաշառքով ընտրողների տվյալների բազան՝ հավանաբար ակնկալելով պարգևատրումներ ռեկտորի կողմից։ Տխրահռչակ նախկին ռեկտորը, պարգևատրելով Արմենուհի Սարգսյանին, 2017 թվականին նշանակեց Որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն, որը ոչինչ չի խնայում նախկին «ռեկտոր»-ին տարբեր տեսակի «ծառայություններ» մատուցելու համար…Աշխատանքային ժամերի 90%-ը անցկացնելով նախկին ռեկտորի աշխատասենյակում` ամսական վճարվում էր մոտ 400 000 դրամ (350 000 ՀՀ դրամ` որպես կենտրոնի տնօրեն և մոտ 50 000 դրամ` որպես դասախոս) աշխատավարձ։ Բուհի աշխատակիցները վաղուց մոռացել են այդ կենտրոնի գործառույթերը, քանի որ անփորձ, անտեղյակ ղեկավարը դեռ շատ ճանապարհ ունի անցնելու, որ հասկանա անելիքները։ Անձը կոռուպցիայից խոսելիս պետք է շատ զգույշ լինի, քանի որ մի ողջ ֆակուլտետի նախկին ուսանողներ վաղուց բացահայտել են հավերժ դժգոհ դեմքով անձի կոռուպցիոն սխեմաները։ Մի՞թե այս անձը, որ չի պատկերացնում իր գործունեության ոլորտը, պետք է որոշի երկու աշխատակիցների աշխատանքի վերադարձնելու հարցը։
Արդյոք Թերեզա Խաչատրյանը (միայն որպես տնօրեն անգործության համար ստանոմ է 350 000 դրամ աշխատավարձ), ով ևս ՀՀԿ անդամ է, համալսարանի գրադարանի ոչնչացման համահեղինակն է, չունենալով անգամ գիտական կոչում, աստիճան պետք է որոշում կայացնողներից մեկը լինի, թե գիտական աշխարհում լուրջ գործունեություն ծավալած և ուսանողների կողմից հարգանք վայելող դասախոսները վերադառնա՞ն աշխատանքի, թե՞ ոչ։
Ազատ Մաթևոսյանը, չունենալով գիտական աստիճան, 1998 թվականից մինչև 2014 թվականը եղել է Ֆիզիկական կուլտուրա և նախնական զինվորական պատրաստության ֆակուլտետի դեկանը։ Անձի պաշտոնավարման տարիներին ֆակուլտետը միշտ աչքի է ընկել հնարավոր և անհնար բոլոր վատ երևույթներով։ Իսկ ինչպիսի ֆինանսական մեծ կարողություններ է դիզել անձը, հայտնի է բոլորին։ Գերադասելով անձնական շահը և բոլոր ժամանակներում մինչև հատակը գլուխ խոնարհելով ռեկտորների առաջ` փորձել է դառնալ նրանց համախոհը։ Կենսաթոշակային տարիքը վաղուց լրացած անձը (72 տարեկան), անգամ հաշվի չնստելով իր տարիքի հետ, կատարում է ցանկացած հանձնարարություն՝ դեմ գնալով իր զավակից տարիքով փոքր երիտասարդներին։
Արթուր Չարչօղլյանը` ուսանող և աշխատակից. ո՞վ է տեսել, որ հեռակա բաժնի 2-րդ կուրսի խիստ ցածր մտավոր ունակություններով ուսանողը միաժամանակ լինի համալսարանի առաջատար մասնագետ` առանց համապատասխան որակավորման և 150 000 դրամ աշխատավարձով:Բուհում բոլորը գիտեն,թե այդ անձը ինչպես է ստացել այդ աշխատանքը… Խորիկյանի և Համբարյանի դեմ ստեղծված Էթիկայի հանձնաժողովում այս «ճարպիկն» ընդգրկված էր որպես ուսանող (այդ ժամանակ աշխատակից լինելը «մոռացել» էին). պատկերացրե´ք այդ հանձնաժողովի օբյեկտիվությունը: Ահա թե ովքեր են այդ սահակական համախոհները, որոնք որոշելու են մեր վերադառնալու հարցը։
Հ.Գ.Խորհուրդ եմ տալիս ֆան-ակումբի այդ մի քանի ներկայացուցիչներին մեզ վատաբանելուց առաջ շատ զգույշ լինել և չափերը չանցնել…Ինքներդ ապրելով «ապակյա տնակում»` չհամարձակվեք քար նետել մեզ վրա…Եթե մեղադրանքներ ունեք,ապա դիմեք իրավապահներին…Մեր բարձրաձայնած փաստերի հիման վրա հարուցվել է քրեական գործ,որի համար պատասխանատվություն են կրելու նաև ֆան-ակումբի ներկայացուցիչները ևս… Ցավալի է,որ ոմանք ընդամենը պաշտոնյաների մոտ կարող են անապացույց բարբաջել…Ուրիշ ոչնչի ունակ չեն… Հավելեմ,որ Սահակ Մինասյանի ֆան-ակումբը իր կեղտոտ խաղերի մեջ է ընդգրկում նաև ուսանողներին,ովքեր նույն հայտարարություններն են անում,չհասկանալով,որ չափահաս մարդիկ են ու պատասխանատվության են ենթարկվելու մեզ վարկաբեկելու համար…Զավեշտալին այն է,որ մեզ վատաբանող ուսանողներին մենք դաս չենք տվել… Խորհուրդս մեկն է.չափի մեջ մնացեք և շատ զգույշ եղեք զրպարտող մտքեր արտահայտելուց… Նոր Հայաստանում բոլորս ենք հավասար օրենքի առջև…
Դեռ այսքանը…Նույն ոճով շարունակելու դեպքուն կոշտ արձագանքը չի ուշանա.սարսափելի կոշտ արձագանքի մասին է խոսքը՝ավելի խայտառակ փաստերով և ապացույցներով…
Ի դեպ,իմ գիտական գործունեությամբ մտահոգ բամբասկոտներին էլ տեղեկացնեմ,որ 20 ԳԻՏԱԿԱՆ հոդվածների հեղինակ եմ…ԿԳ նախարարի և այլուր այդ մասին ստեր տարածելու փոխարեն ձեր գիտական գործնեության մասին մտածեք…

Գագիկ Համբարյան