Search
Close this search box.

Երևանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից

Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից:  ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ,  ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանն ազատվել է պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ:

 ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել և կադրերի ռեզերվ է ուղարկվել Երևան քաղաքի Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը: