Search
Close this search box.

Կենդանաբանական այգին պատրաստ է ընդունելու Մանվել Գրիգորյանի կենդանիներին

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.

Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանի կարգադրությամբ, Կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը, միանալով FPWC հիմնադրամի նախաձեռնությանը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ համատեղ, ուղևորվում է Էջմիածին՝ կենդանիներին մասնագիտական հնարավոր բուժ օգնություն ցուցաբերելու և դրանց՝ Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու նպատակահարմարությունը պարզելու: Փոխքաղաքապետի հանձնարարականով Կենդանաբանական այգին իրականացնում է նախապատրաստական աշխատանքներ՝ ապահովելու կենդանիների հետագա խնամքն ու կեցությունը Կենդանաբանական այգում: