Search
Close this search box.

ՊՆ-ը Մանվել Գրիգորյանի թալանի մասին

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում տվեց, թե ինչպես էր բանակի համար նախատեսված սնունդը հայտնվել գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ:

Նրա խոսքով՝ ԵԿՄ-ն 20-ից ավելի տարիներ ակտիվ պահեստազորի ամենամյա բանակումներ է իրականացնում, որի ժամանակ դիմում է ՊՆ ու ստանում տարբեր պիտույքներ: Երկրորդ, ապրիլյան պատերզմի ժամանակ և դրանից հետո մի քանի ամիս կամավորական խմբեր են եղել Արցախում: Նրանք Պաշտպանության բանակից են ստացել սնունդ և հանդերձանք:

Հիմա, թե այս երկու ճանապարհներից որով էր այդ սնունդը հասել Մանվել Գրիգորյանի մոտ, ըստ Հովհաննիսյանի, ցույց կտա քննությունը: