Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այսքանից հետո Մանվել Գրիգորյանը, որպես մարդ ապրելու իրավունք չունի». Նաիրա Զոհաբյան

«Այն ինչ երեկ տեսանք՝ շոկ էր բոլորիս համար. ես ցնցված եմ , ինչպես կարող է մարդը  ում տվել են Արցախի հերոսի կոչում գողանալ զինվորի սնունդը, ապրիլյան պատերազմում առաջնագծի համար նախատեսված  զինտեխնիկան»,-Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում, նշեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ում խոսքերով՝ այսքանից հետո Մանվել Գրիգորյանը , որպես մարդ ապրելու իրավունք չունի.

«Ես հասկացա, որ այս ամենը ընդամենը մեկ էպիզոդ է, և մի քանի հարյուր հոգի՝ հանրապետական կլանից նույն կարգավիճակում են , և չեմ բացառում, որի դղյակները մտնես` նույն պատկերնին ենք ականատես լինելու:

Էս ի՜նչ դաժանությամբ, էս ի՜նչ վրեժխնդրությամբ են թալանել Հայաստանը այս մարդիկ , ովքեր խոսում են հայրենասիրությունից, ովքեր իրենց իրավունք էին վերապահում  երիտասարդ երկրապահներ կրթել»,-ասաց պատգամավոր Զոհրաբյանը՝ նշելով, որ երկրի առաջին դեմքերը չէին կարող տեղյակ չլինել նմանօրինակ  հանցագործության և թալանի մասին.

«Կարծում եմ առաջիկայում նմաօրինակ , շատ զարհուրելի տեսարանների ականատես կլինենք:

Առանց երկրի բարձրաստիճան ղեկավարության , ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ  որևէ մեկը, չէր կարող նման կերպով թալանել երկիրը, և գողանալ զինվորի հացը»,-նշեց պատգամավորը: