Search
Close this search box.

Գեներալ Մանվել Գրիգորյանը պետք է պատժվի. Գագիկ Համբարյան

Անմեղության կանխավարկածը չխախտելով և փորձելով զսպել այն, ինչ կցանկանայի մաղթել զինորից պարեն գողացողին,ընդամենը մեկ բան կասեմ…Եթե ՀՀ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի հիման վրա հարուցվի քրեական գործ և ապացուցվեն Արցախի հերոս,ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ուղղված մեղադրանքները, ապա վերջինիս պետք է վտարել ԶՈՒ շարքերից,զրկել ԲՈԼՈՐ զինվորական և այլ կոչումներից, ինչպես նաև պահանջել փոխհատուցում՝ Հայաստանին և Արցախին ահռելի ֆինանսական վնաս տալու համար:
Եթե մինչ երեկ գտնում էի,որ Մանվել Գրիգորյանին և նրա ընտանիքին պետք է ընդամենը հեռացնել քաղաքականությունից և ազատագրել Էջմիածինը նրանցից,ապա այժմ ԱԱԾ-ի տարածած նյութը դիտելուց հետո գտնում եմ,որ նույնիսկ եթե մեր արևելյան հարևանները ուրախանան էլ գեներալ Մանվելի “դժբախտությունների” վրա,մինևնույն է վերջինս ՊԵՏՔ է շատ ԽԻՍՏ պատժվի…Զինվորից պարեն գողացողը տեղ չունի Հայաստանում և Արցախում…Եթե ապացուցվեն ԱԱԾ-ի կողմից գեներալ Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները,ապա վերջինիս կարելի դասել ազգի ԴԱՎԱՃԱՆԻ շարքին,քանի որ այդ նողկալի արարքը այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ…

Գագիկ Համբարյան