Search
Close this search box.

Արա Բաբլոյանը ստացել է Մանվել Գրիգորյանին ձերբակալելու մասին ԱԱԾ գրությունը

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը նախօրեին ստացել է ԱԱԾ-ի կողմից գրությունն այն մասին, որ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ժամը 18.00-ին ձերբակալվել է, տեղեկացնում է ԱԺ աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Կնյազ Սարոյանը։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն նախօրերին հայտարարել է, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելու կասկածանքով։ Նկատենք, որ նա ունի պատգամավորական անձեռնմխելիություն եւ ըստ ՀՀԿ-ի պաշտոնական հայտարարության նրա ձերբակալությունն ուղեկցվել է պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։

72 ժամվա ընթացքում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պետք է մեղադրանք առաջադրվի կամ ազատ արձակվի։