Search
Close this search box.

Ազատ է արձակվել «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ազատ է արձակվել: Նա դադարեցրել է 3 օր տևած հացադուլն ու ջրադուլը:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում էր Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը:

Աշոտ Ղազարյանը ձերբակալվել էր հունիսի 14-ին։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: