Search
Close this search box.

Ադրբեջանի քաղաքացիները Լիտվայում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին

Ադրբեջանի երկու քաղաքացի Լիտվայի Կաունաս քաղաքում ծեծի են ենթարկել ամերիկացի զինվորին, հայտնում է թուրքական TimeTurk լրատվամիջոցը:

Քաղաքի ոստիկանության տեղեկություններով՝ երեկոյան ժամերին վիճաբանություն է սկսվել ադրբեջանցիների ու ամերիկացու միջև, ով այդ պահին զինվորական համազգեստ կրելիս չի եղել:

Ամերիկացին, ով վնասվածքներ է ստացել, տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նրան վնասվածք հասցրած ադրբեջանցին ձերբակալվել է: Կռվի պատճառների մասին որևէ տեղեկություն չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ ադրբեջանցիները հարբած են եղել:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացին մասնակցում էր Saber Strike-2018 լայնամասշտաբ զորավարժություններին: