Search
Close this search box.

Ինդոնեզիայում խոշոր պիթոնը 54-ամյա մի կնոջ է կուլ տվել

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 8-մետրանոց պիթոնը կուլ է տվել 54-ամյա Վա Տիբային, հայտնում է Jakarta Post-ը:

Տեղացի կինն անհետացել է հունիսի 13-ին՝ տանի մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա: Ընտանիքը կնոջ անհետացման մասին հայտնել է հաջորդ օրն առավոտյան:

Որոնողական աշխատանքներին միացած քույրը կարողացել է հայտնաբերել միայն Վա Տիբայի ոտնահետքերը, նրա լապտերիկ, հողաթափերը:

Ժամեր անց տեղացիները հայտնաբերել են խոշոր պիթոնի՝ ուտելուց հետո մեծացած ստամոքսով: Տեղացիները նրան սպանել են և ներսում հայտնաբերել կնոջ  մարմինը:

Նշենք, որ նախորդ տարի Սուլավեսիում 7-մետրանոց պիթոնը կուլ էր տվել ֆերմերի: