Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է անհայտ անձը գողանում Բենքսիի կտավը

Կանադայի Տորոնտո քաղաքում ցուցահանդեսի ժամանակ գողացել են Բենքսիի «Սայլակների որսորդները» նկարը։ Միջադեպը տեսագրել են տեսախցիկները։

Տեսագրությունում երևում է՝ ինչպես է սև բաճկոնով, դեմքը ծածկած տղամարդը մտնում սրահ։ Նա հանում է նկարը պատից և դրա հետ միասին հեռանում։

Նշվում է, որ կտավը գողացել են ցուցահանդեսի պաշտոնական բացումից մի քանի ժամ առաջ։

Փորձագետները նկարը 45 հազար դոլար են գնահատել։