Search
Close this search box.

ԱՄՆ նախագահը Ղրիմը ռուսական է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայում G7 գագաթնաժողովի ժամանակ համաշխարհային առաջնորդներին հայտարարել է, որ Ղրիմը ռուսական է համարում։ Այս մասին հաղորդում է Buzzfeed-ը՝ վկայակոչելով դիվանագիտական երկու աղբյուր։

Նշվում է, որ Թրամփը Ղրիմը ռուսական է անվանել, քանի որ այնտեղի «բոլոր բնակիչները ռուսերեն են խոսում»։

Պարբերականը գրում է, որ հայտնի չէ՝ արդյոք այդ արտահայտությունը կատա՞կ էր, թե ազդանշան՝ ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքական ուղղության փոխվելու մասին։

Բացի այդ, Թրամփը զարմացել է, որ G7 երկրներն աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային՝ չէ՞ որ այն ամենակոռումպացված երկրներից է։

«Ոչինչ չգիտեմ նման մեկնաբանությունների մասին։ Ես տեղյակ եմ, որ այդ մասին գրում են, սակայն չեմ մեկնաբանում մասնավոր զրույցները, որոնց չեմ մասնակցել»,-ասել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սարա Սանդերսը։