Search
Close this search box.

50 մլն եվրո է ներդրել Հայաստանի արդարադատության ոլորտում, բայց ոչինչ չի պարադրվել

Հայաստանում Եվրախորհրդի պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին տեղեկացրել է, որ Եվրախորհուրդը ավելի քան 50 մլն եվրո է ներդրել Հայաստանի արդարադատության ոլորտում.«Եվրախորհուրդը զգալի օգնություն է ցուցաբերել ընտրական գործընթացում, և մենք հավատում ենք, որ դա եղել է ճիշտ ներդրում: Մենք լավ քննարկումներ ենք անցկացրել մարդու իրավունքների վերաբերյալ հարցերի շուրջ: «Արևելյան համագործակցության» երկրներից հենց Հայաստանի հետ է մարդու իրավունքների վերաբերյալ ամենակառուցողական երկխոսությունը, և հենց մարդու իրավունքների բնագավառում մենք շատ օգտակար գործունեություն ենք իրականացրել»,- նշել է Սվիտալսկին:
Ըստ նրա Եվրախորհուրդը պատրաստ ենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ. «Երբեմն մենք քննադատաբար ենք մոտենում, դուք ճանաչում եք ինձ: Եվ քանի որ մենք համագործակցում ենք զգայուն բնագավառներում, ես շատ ուրախ եմ, որ շատ հայեր ընկալում են իմ քննադատությունը որպես բարեկամական ձայն դրսից: Մենք չենք ուզում պարտադրել ոչինչ, միայն ուզում ենք, որ Հայաստանը հետևի որոշակի ստուգված եվրոպական շաբլոնների: Դուք գիտեք, թե որքան դժվար է փոխել որևէ մեկի մտածելակերպը, ուստի մենք այս ամենը ընկալում ենք որպես գործընթաց»,- ավելացրեց Եվրախորհրդի պատվիրակության ղեկավարը: