Search
Close this search box.

Հայ բռնցքամարտիկները մեկ արծաթե մեդալ են նվաճել Կասպիսկի մրցաշարում

Կասպիսկում ավարտվել է Ումախանովի անվան միջազգային մրցաշարը, հայտնում է հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանը ներկայացնող 75 կգ քաշային Արմեն Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ: Բացի Մինասյանից, Կասպիսկում հանդես էին գալիս նաև 60 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Խաչատուր Նազարյանը:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր էին մեկնել մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ: