Search
Close this search box.

Սեփական տան այգում հայտնաբերվել է նախկին դատավորի կախված դին

Երեւանում հունիսի 12-ին սեփական տանը այգում հայտնաբերվել նախկին դատավորի կախված դին:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 12-ին ժամը 09։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Երևանի տներից մեկը, որտեղ այգում ծառից կախված հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ՝ 74-ամյա Հ. Մ.-ն է, ով ինքնասպանություն գործելու նպատակով այգում ծառից կախվել է։

Հ. Մ.-ն երկար տարիներ աշխատել է դատական համակարգում՝ որպես դատավոր, և նրա դին հայտնաբերել է որդին, ով էլ ահազանգել է իրավապահներին: