Search
Close this search box.

Ռոբերտ Արզումանյանը հանդես կգա «Արցախում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը պայմանագիր է կնքել Հայաստանի բարձրագույն խմբի նորեկ Երեւանի «Արցախի» հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյբուքյան էջը:

Ռոբերտ Արզումանյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկում», ղազախական «Ակտոբեում» եւ «Շախտյորում», լեհական «Յագելոնիայում», ռուսական «ԼՈւՉ-Էներգիայում» եւ «Ամկարում», դանիական «Ռանդերսում»: Նա Հայաստանի հավաքականում անցկացրել է 72 հանդիպում եւ խփել 5 գոլ: