Search
Close this search box.

Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է, թե որ թիմերը կհայտնվեն ԱԱ-2018-ի եզրափակիչի փուլում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կանխատեսել է Ռուսաստանում մեկնարկելիք աշխարհի առաջնության եզրափակիչի զույգը։

«Եզրափակիչում կլինեն Պորտուգալիան ու Արգենտինան։ Սակայն ամեն ինչ կվճռվի հետխաղյա 11 մետրանոցներով։ Իրենց թիմերից վերջինը կիրացնեն Մեսին ու Ռոնալդուն։ Հաղթողին կանխատեսել չեմ կարող։ Թողնում եմ երկրպագուների հայեցողությանը»,- ասել է Մոուրինյոն, որը ռուսական RT հեռուստաալիքի փորձագետն է աշխարհի առաջնության ժամանակ։

Պորտուգալացի մասնագետի կարծիքով երրորդ տեղի համար խաղում կհանդիպեն Բրազիլիան ու Գերմանիան, կհաղթեն բրազիլացիները։