Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հսկայական Լուսինով մայրամուտի տեսանյութը համացանցի հիթ է դարձել

YouTube-ի APOD ալիքում տեսանյութ է հրապարակվել, որ նկարահանել է արհեստավարժ իսպանացի օպերատոր Դանիել Լոպեսը։ Տեսանյութը մի քանի օրում համացանցի հիթ է դարձել՝ ավելի քան 1,4 միլիոն դիտում հավաքելով։

Տպավորիչ տեսարանը նկարահանվել է Կանարյան կղզիների լեռներում։ Նկարահանումը կատարվել է 16 կիլոմետր հեռավորության վրա՝ երկարաֆոկուս օբյեկտիվի օգնությամբ։ Դրա հաշվին, թվում է, լուսինը լեռան չափսին է, իսկ մարդիկ՝ չափազանց փոքր։