Search
Close this search box.

««Երևան» հիմնադրամը պարոն Տարոնի նալոգները, կաշառքները, ատկատները հավաքելու լեգալ գործիքն է եղել». Ալբերտ Բաղդասարյան

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երևան հիմնադրամը պարոնՏարոնի նալոգները, կաշառքները, ատկատները հավաքելու լեգալ գործիքն է եղել միշտ:
Եթե ուսումնասիրվեն հիմնադրամ արվող մուտքերը, հենց թեկուզ միայն մեծ չափերի նվիրատվություններն ու այդ նույն ժամանակահատվածում պարոն Տարոնի ստորագրությամբ հողահատկացումները, շինթույլտվություններն ու այլ գործողությունները, կպարզվի այդ թույլտվությունների ու «նվիրատվությունների» ուղիղ կապը:
Իշխանական դասական կոռուպցիոն համակարգի փայլուն օրինակ: