Search
Close this search box.

Ելիզավետա Դանիելյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը ԱԺ-ում չընտվեց ՍԴ դատավոր:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 105 պատգամավորներից 54-ը: Ելիզավետա Դանիելյանին կողմ է քվեարկել 36, դեմ՝ 17 պատգամավոր: Եվս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

Հիշեցնենք` «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու ՍԴ դատավորի ընտրությանը: