Search
Close this search box.

Դոնալդ Թրամփ. «Կիմ Չեն Ընը «շատ տաղանդավոր մարդ է»

Միացյալ Նահանգները եւ Հյուսիսային Կորեան պատրաստ են խաղաղության: Երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով ստորագրված համատեղ փաստաթղթում մասնավորապես նշվում է, որ նախագահներ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը կարծիքներ են փոխանակել երկու պետությունների միջեւ «նոր հարաբերությունների եւ Կորեական թերակղզում տեւական ու կայուն խաղաղության հաստատման հետ կապված հարցերի շուրջ»:

«Մենք հպարտ ենք այսօր տեղի ունեցածի կապակցությամբ», – նշել է Դոնալդ Թրամփը փաստաթղթի ստորագրման արարողության ընթացքում: Նրա խոսքով, Կիմ Չեն Ընի հետ հաջողվել է առանձնահատուկ հարաբերություններ հաստատել.

«Մենք երկուսս էլ ցանկանում ենք ինչ-որ բան անել եւ ինչ-որ բան կանենք: Մեզ հաջողվել է առանձնահատուկ կապ հաստատել»:

Դոնալդ Թրամփի խոսքով, Կիմ Չեն Ընը «շատ տաղանդավոր մարդ է, շատ է սիրում իր երկիրը»: Ինչ վերաբերում է թերակղզու ապամիջուկայնացմանը, ապա, Թրամփի հավաստմամբ, «այդ գործընթացը շատ շուտով սկսվելու է»:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտարարել Է Կիմ Չեն Ընին Սպիտակ տուն հրավիրելու պատրաստակամության մասին: