Search
Close this search box.

ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի: Այդ մասին Փաշինյանն ասաց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն խաչատրյանին ՀՔԾ աշխատակազմին ներկայացնելիս:

«Ուզում եմ ի վերջո լուծել իմ և Հատուկ քննչական ծառայության հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ։ Կարծում եմ, որ Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի, որովհետև հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ», -նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը և դրոշը։