Search
Close this search box.

Ըմբշամարտ. Մխիթարյանը՝ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ստամբուլում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը: Այսօր Հայաստանը ներկայացնող 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Մխիթարյանը պայքարն սկսեց որակավորման փուլից՝ 7։2 հաշվով հաղթելով իսպանացի ըմբիշին, սակայն 1/4 եզրափակչում 3։4 հաշվով պարտվելով ռուս Արսեն Ալի Մուսալալիևին, ով հասավ եզրափակիչ՝ պայքարը շարունակելու հնարավորություն տալով մեր ըմբիշին։ Սփոփիչ գոտեմարտում Մխիթարյանը 9։4 հաշվով հաղթեց Հունգարիան ներկայացնող Պատրիկ Սզուրովսկուն։ Բրոնզե մեդալի համար պայքարում Մխիթարյանը 10։0 հաշվով հաղթեց Ռումինիան ներկայացնող Միհայ Նիկոլայ Պալաղիային և զբաղեցրեց 3-րդ տեղը։

Մեր մյուս ներկայացուցիչը՝ 92 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 1։7 հաշվով Ռուսաստանը ներկայացնող Բատիրբեկ Տցակուլովին։