Search
Close this search box.

Երևանում 20-ամյա աղջիկը բարձրացել էր Սարյանի արձանի վրա և հրաժարվում էր իջնել. միջամտել են փրկարարները

Հունիսի 10-ին՝ ժամը 13:03-ին, «911» ծառայությանը  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա և չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն (մոտ 20տ. աղջիկ, հրաժարվել է ներկայանալ, ցուցաբերել է տարօրինակ վարք), ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: